հայոց լեզու

Գործնական աշխատանք

1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:Յոթ գլխով-յոթգլխանի, ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալլուկ, մոլոր մտքով-մտամոլոր, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խելակորույս, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-ակնահաճո:


2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն-ընկճված, պախուրց-սանձափոկեր, նանիր-դատարկախոս, հորջորջել-անուն դնել, ագուցել-հագցնել, զեղծել-փչացնել, թալկանալ-ուշաթափվել, ոթել-թափել, դժնդակ-անգութ, ճեպել-շտապել:
3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս-արագահոս, սառնորակ-վատորակ, անուշահամ-դառնահամ, կենսագիր-գրագիր, զբոսանավ-սուզանավ, կարմրազգեստ-լողազգեստ, գայլաձուկ-շնաձուկ:
4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս-բարձրաձայն, դեղնակտուց-դեղնակարմիր, ջրաղաց-ջրամբար, աշխարհամարտ-աշխարհակալ, ծովածոց-ծովեզր, լեռնագնաց-լեռնաշխարհ, սրբավայր-սրբապատկեր:
Որոշիչը և նրա արտահայտությունը: 
Նախադասության երկրորդական անդամներ կամ լրացումներ:
Գոյականական անդամի լրացումներ`որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:
Որոշիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի որակական և քանակական հատկանիշ։
Օրինակ՝  Գեղեցիկ  օրերի հուշերը նրան երանության գիրկն էին նետել:Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով
1. գոյականով
Օրինակ՝ Դարբին Մանուկը շատ շնորհալի աշակերտներ ունի:  
2. ածականով
Օրինակ՝  Դաշտային գունագեղ ծաղիկների  բույրը տարածվել էր ամենուր:
3. դերանունով
Օրինակ՝ Այդ երգը վաղուց մոռացված է
4.  դերբայներով
Օրինակ՝ Տաշած  քարը գետնին չի մնա:
Աշխատող մարդը ամեն ինչի կհասնի:
5. թվականով
Օրինակ՝ Տասը մասնակցից  հինգը հաղթեց
6. մակբայով
Օրինակ՝ Արագ քայլերով  նա հասավ ճամփորդողներին։
Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ։ Որոշիչը հիմնականում գտնվում է որոշյալից առաջ և չի տրոհվում։ Այդպիսի որոշիչի շարադասությունը առաջադաս է և համարվում է սովորական կամ ուղիղ։ Որոշիչը կարող է գտնվել նաև որոշյալից հետո։ Այդպիսի շարադասությունը կոչվում է հետադաս կամ շրջուն և տրոհվում է բութով։ Եթե հետադաս որոշչից հետո նախադասությունը շարունակվում է, ապա որոշիչը տրոհվում է նաև ստորակետով, որպեսզի անջատվի նախադասության մյուս անդամներից։
Օրինակ՝ Դա մի փոքրամարմին կին էր՝ տարօրինակ, ծեր, առողջությունից զրկված, անհրապույր տեսքով և շատախոս:
Տեքստում ընդգծել որոշիչները: Ի՞նչ խոսքի մասով են արտահյտված որոշիչները;
Օրերով թափառում էր ոհմակի հետ: Քաղցած, նյարդայնացած, կատաղած-(հարաբերական դերբայ) շները ամբողջ  օրը վազվզում էին, գզվռտում, որպեսզի  քաղաք մտնեին ու փորձեին գողություն անել: Բակերից ներս էին մտնում, հին-(ածական) ոսկորներ ճարում: Դանիացի(գոյական) շունը մռմռում էր, ոսկորը խլում ու հանգիստ կրծում: Երկու-(թվական) շուն էլ մարդկանց վրա էին հարձակվում ու գռմռում: