Անգլերեն

Distanse learning

1. Write the antonyms of the words.Գրել բառերի հականիշը:

1. cheap: expensive

2. old: young

3. lazy: active,industrious,energetic

5. big: small,little,slight,short

4. ugly: beautiful,attractive

6. good: bad,wicked

7. fast: slow

8. fat: skinny,thin

9. thick: slender,thin

10. kind: slender

11. strong: weak,puny

12. difficult: easy,straightforward,simple

13. full: empty

14. dirty: clean

15. quiet: loud

2. Read the text, translate the last passage into English:

Dave’s class at school were studying English history, and one day their teacher said to them, ‘Well, boys, on Friday we’re all going to get on a bus and go to Conway. There’s a beautiful castle there, and we’re going to visit it.’ The boys were very happy when they heard this.

‘Now, has anybody got any questions?’ the teacher asked.

‘How old is the castle, sir?’ Dave asked.

‘It’s about seven hundred years old, Dave,’ the teacher answered.

‘What’s the name of the castle, sir?’ another boy asked.

‘Conway Castle,’ the teacher said.

1) Ուրբաթ օրը տղաները դպրոց եկան ժամը 9-ին և նստեցին ավտոբուս: Նրանք այցելեցին Քոնվեյի ամրոցը և տուն վերադարձան:

1) On Friday, the boys came to school at 9 o’clock and boarded a bus. They visited Conway Castle and returned home.

2) -Դե ի՞նչ,-ասաց Դեյվի մայրիկը նրան, երբ տուն մտավ,- հավանեցի՞ր ամրոցը:

2) «What?» Said Dave’s mother as she entered the house. «Did you like the castle?»

3) -Ոչ այդքան,- պատասխանեց Դեյվը,- հիմար մարդիկ այն երկաթգծին շատ մոտ են կառուցել:

3) «Not so much,» Dave replied. «Stupid people built it very close to the railroad.»

Uncategorized

Գինու պատմություն

Նախագծային աշխատանք <<Գինին հայոց ավանդական մշակությում>> 
Ըստ գինեգործության համաշխարհային կազմակերպության 2007 թվականի տվյալների, հայ գինեգործները արտադրել են 43 հազար հեկտոլիտր գինի։
Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Հայաստանում արտադրված գինիները հատկապես աչքի են ընկնում ալկոհոլի բարձր պարունակությամբ: Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։ Դեռևս հեթանոսական ժամանակներից Հայաստանում կար մի ավանդույթ՝ հազար բույսերից մեռոնի եփման ավանդույթը։ 1-ին դարում Հայոց Տրդատ թագավորի վասալ Պարգև անունով մի մարդ սովորեց հեղուկից սպիրտ թորել։ 66 թվականին Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով, նաև մեռոնով, ուղևորվում է Հռոմի կայսեր Ներոնի մոտ։ Հռոմեացի պատմաբանները պատմում են, որ երբ Ներոնը մեռոն է համտեսում, երջանկանում է։ Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ, քանդակները և այլ վավերագրեր։ Այդ ամենը վկայում են այն մասին, որ Հայաստանում գինեգործությունը մոտ 6000 տարվա պատմություն ունի: Աստվածաշնչի Հին Կտակարանում ասվում է, որ Նոյը իջնելով Արարատից, տնկեց իր առաջին խաղողի վազը։ Ղևոնդ Ալիշանը նշում է, որ Նոյը խաղող է տնկել Ակոռի գյուղի մոտ Գինեբլուր, Գինեհովիտ, Գինեգետ տեղանքներով մեկ։ Գիտնականների հետազոտությունները և հնագիտական պեղումները վկայում են, որ հայերը մ.թ.ա. մոտ 6-5-րդ հազարամյակներում ընտելացրել են վայրի խաղողը և զբաղվել դրա մշակմամբ։ Որոշ հնագետներ պարզել են, որ Վայոց ձորի Արենի գյուղի մոտ, դեպի Նորավանքի համալիր տանող կամրջի անմիջական հարևանությամբ պեղվող «Թռչունների քարայրում» հայտնաբերվել են հին քարեդարից մինչև ուշ միջնադարին վերաբերող տարաբնույթ հուշարձաններ, որոնք անշուշտ վկայում են, որ այստեղ ժամանակին բնակություն են հաստատել մարդիկ և զբաղվել խաղողի մշակությամբ:Հայաստանում գինեգործության զարգացման մասին վկայում են նաև հույն պատմիչ Հերոդոտոսի և հույն իմաստասեր Ստրաբոնի աշխատությունները։1939 թվականին 7-րդ դարի Թեյշեբաինի ուրարտական բերդում (ներկայիս՝ Կարմիր բլուր) ռուս հնագետ Բորիս Պիոտրովսկիի ղեկավարությամբ իրականացված պեղումները բացահայտել են գինու պահեստ և մոտավորապես 500 կավե կճուճ։ Գինու պահեստներ հայտնաբերվել են նաև Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ։Նորավանքի մոտակայքում ևս հայտնաբերվել են միջնադարյան գինեգործական կենտրոններ։ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության Արենի համալիրում, պեղումների ընթացքում հայտնաբերված աշխարհի հնագույն գինեգործական հնձանը որը 6000 տարեկան է:ՄառաններՄառանը,տնտեսական օժանդակ կառույց-մթերանոց է, ժողովրդական տան համալիրի մեջ, որտեղ պահվում են ուտելիքներ և ըմպելիքներ։ Մառանը լի է լինում հատկապես ձմռանը. կարասների, կճուճների, ակերի, տկճորների մեջ պահվում են կաթնամթերք, թթուներ, խմիչք, չոր և թարմ մրգեր, կախան, պահածո մսեղեն ու անուշեղեն, մեղր և այլն։ Ճարտարապետական առումով մառանը լեռնային նախալեռնային գոտում կազմել է տան համակառույցի անբաժան մասը, իսկ հովտային շրջաններում եղել է նույն համալիրին կից առանձին շինություն՝ հնձանի հետ համատեղ (հնձան-մառան)։ Հին և միջնադարյան Հայաստանում արքունական, իշխանական և վանքապատկան համակառույցների կազմում մառանը եղել է ոգելից խմիչքների տևական պահեստավորման բաժանմունք և ունեցել տնօրեն՝ մառանապետ։ Հետագայում, կապված ոգելից խմիչքների արդյունաբերական արտադրության հետ, մառանը դարձել է նաև գինու, կոնյակի պահեստավորման և հնացման համար նախատեսված կառույց՝ համապատասխան արտադրամասերին առընթեր։ Մառանը գեղջկական միջավայրում ձմռանը հաճախ ծառայել է նաև որպես նորապսակների ժամանակավոր կացարան՝ «մեղրամսի» ընթացքում

հայոց լեզու·Էկոլոգիա

Հայաստանն առանց Ջավախքի, ինչպես հրացանն առանց փամփուշտի

Ամեն տարի դասերն ավարտվելուն պես, միակ ցանկությունս Երևանյան շոգից փախչելն ու իմ զով Ջավախք գնալն է։ Երկրագնդի մի փոքրիկ անկյունում կա հրաշալի մի աշխարհ, որը Ջավախք են անվանում: Մի փոքրիկ թագավորություն` գեղեցիկ բնությամբ, հյուրասեր ու հյուրընկալ բնակչությամբ, հետաքրքիր ու յուրօրինակ տեսարժան վայրերով: Այն Վրաստանի փոքրիկ հարստությունն է, բնակեցված հայերով։ Հնարավոր է՝ շատ մարդկանց համար այն ուղղակի բնակավայր է, ուղղակի բնություն, բայց, երբ եղել ես այս չնաշխարհիկ վայրերում, երբ զգացել ես Ջավախքի լեռների վեհությունը, ամուր կանգնել ես հողին ու հպարտություն ես զգացել, որ Ջավախքցի ես՝ երբեք չես մոռանա այդ հիասքանչ վայրը։ Ինձ, իհարկե, միայն Ջավախքցին կհասկանա, քանի որ միայն նա կարող է զգալ Ջավախքցու հպարտությունն ու համարձակությունը: Ջավախքը մի միասնական ուժ է՝ կազմված հայրենասեր ու եռանդով լի երիտասարդությունից` տաքարյուն ու համարձակ տղերքից։ Ջավախքի ուժը հենց երիտասարդության մեջ է, որոնք ամերուրեք բարձր են պահում իրենց հայրենիքի` Ջավախքի պատիվը: Ջավախքը դա վայր է, որտեղ մեկ անգամ լինելուց հետո, ակամայից ցանկությունն է առաջանում կրկնելու: Ջավախքը դա վայր է, որտեղ մարդիկ քո դիմաց իրենց սիրտն են բացում: Այն մի փոքրիկ աշխարհ է, ուր յուրաքանչյուր մարդ պետք է այցելի ու իր սեփական աչքերով տեսնի և զգա այդ հրաշալի վայրի առանձնահատկությունն ու գեղեցկությունը: Մի մեծ բավականություն ու հաճույք է ապրել այստեղ, շնչել հարազատ դարձած մաքուր օդը, խմել աղբյուրի պաղ ջուրը ու ապրել այս գեղեցկության գրկում, և երանի այն աչքերին, որ առավոտյան պատուհանից նայելիս կամ ծփացող Փարվանան է տեսնում, կամ էլ Աբուլի սիգապանծ գագաթը… Հայաստանն առանց Ջավախքի, ինչպես հրացանն առանց փամփուշտի։

Լուսանկարներ՝

Uncategorized

Հեռավար ուսուցում #2 (Ընդհանուր փաթեթ)

Իավագիտություն (Լուսինե Գրիգորյան)

  1. Արտակարգ ռեժիմ

Էկոլոգիա (Մարթա Ասատրյան)

  1. Կայուն զարգացում

Պատմություն (Ազնիվ Գալստյան)

  1. Պատմության ընթացքում մարդկության ապրած խոշոր համաճարակները

Անգլերեն (Անժելա Մովսիսյան)

  1. Distance learning #2

Հայոց լեզու (Կարինե Պետրոսյան)

  1. Ռեգինա Ղազարյան <<Չարենցի հուշերից>>
  2. Ռուբայթներ և Ութնյակներ
  3. Տաղարան
  4. Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը <<Վերլուծություն>>
  5. Հեռավար առցանց ուսուցում. առաջադրանքներ Հայոց լեզվից
  6. Հեռավար առցանց ուսուցում. առաջադրանքներ Հայոց լեզվից
հայոց լեզու

Հեռավար առցանց ուսուցում. առաջադրանքներ Հայոց լեզվից

  1. Ավելորդ բառերը գրի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

1.       Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը:

2.       Սրա հիման վրա կլինի հիմքը:
Սրա վրա կլինի հիմքը:

3.       Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Մի լուրջ հակաճառություն ունեմ:

հայոց լեզու

Հեռավար ուսուցում. առաջադրանքներ Հայոց լեզվից

1. Խաղողի և հաղարջի ո՞ր մասը կվերցնեք, որ ապուրը համեղ ստացվի:
Աղ

2. Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա հորդ ասա՝ հորդ անձրևից հորթը թրջվեց»:


հորդհայր 
հորդուժեղ 
հորթկովի ձագ

Իրավագիտություն

Արտակարգ ռեժիմ ՀՀ-ում

Արտակարգ ռեժիմը ապահովելու համար ՀՀ-ում ստեղծվել է պարետատուն։
ՀՀ պետական սահմանների մուտքի և ելքի համար նախատեսվել է հատուկ կարգ։ Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, ներառյալ` դեղերը, բժշական պարագաները ու այլ միջոցները պարետի կողմից սահմանված դեպքերում և կարգով կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, իրավունք ունենալով ստանալ համարժեք փոխհատուցում։ Պարետի ցուցումով ՀՀ համապատասխան համայնքի վարչական սահմաններում կարող են կիրառվել սահմանափակումներ, տրանսպորտային միջոցները կարող են զզնվել և դրանց մուտքը և ելքը կարող է արգելվել։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Պարետի որոշմամբ սահմանված տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: 
Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.

հայոց լեզու

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը <>

Սիրելի  ճուտիկ.  շատ  լավ  է,  որ  դու  քեզ  լիովին  երջանիկ  ես  զգում,  բայց  դու  գիտես  նաև,  որ  ես  առանձնապես  չեմ  հավատում  երջանկությանը:  Դժբախտությանը՝  նույնպես:  Թե  մեկը,  թե  մյուսը  լինում  են  ներկայացումներում,  կինոներում  և  գրքերում,  իսկ  կյանքում  իրականում  դա  գոյություն  չունի:
Ես  հավատում  եմ  այն  բանին,  որ  ապրում  ես  այնպես,  որքան  դրան  արժանի  ես  (քո  տաղանդով  ու  մարդկային  հատկություններով),  իսկ  երբ  չես  անում  այն,  ինչ  պետք  է,  ապա  դրա  համար  հատուցում  ես  կրկնակի…
Եվ  այսպես,  ահա  քո  խենթ  հոր  խորհուրդները:  Ինչի  պետք  է  հասնել.  աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:  Եվ  այսպես  շարունակ:

Uncategorized

Տաղարան

Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին, նրա գեղարվեստական այդ ընթացքի ինքնատիպ արտահայտություններից մեկը եղավ, որը տպագրվեց 1922 թվականին՝ տեղ գտնելով մոսկովյան հրատարակության երկհատորյակի առաջին հատորում: «Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:

հայոց լեզու·Uncategorized

Ռուբայթներ և Ութնյակներ

Ռուբայաթ

Ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է անհանգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։ 

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

Մեր կյանքում կան մարդիկ, ովքեր թողնում են իրենց հետքը մեր սրտի վրա: Ովքեր կան ու կլինեն միշտ մեզ հետ, թեկուզ և հեռվում: Ինչպես, որ Չարենցի հետ, իր կինը՝ Արփենիկը:

Ութնյակ

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․